Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ՌԴ մայրաքաղաքում կգտնվի աշխատանքային այցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը հատուկ անդրադարձ կկատարեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերին։
Բանակցությունների առանցքում են լինելու նաև տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։ Մասնավորապես, քննարկվելու են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացմանն ուղղված քայլերը։





