Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու ջատագովները երկար ժամանակ բողոքում էին, որ այդ գաղափարին չեն միանում «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Վերջիններս նույնիսկ կարծիք էին հայտնում, որ Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու միակ խոչընդոտողը Քոչարյան Ռոբերտի թիմն է: Այդ թիմը միացավ, հետո՞:
Այժմ պարզվում է, որ իմպիչմենտի գործընթացն առանց փողոցային պայքարի հնարավոր չէ: Է, հա, ո՞վ էր կասկածում: Բա այժմ ո՞րն է այդ «փողոցային պայքարի» հիմնական խոչընդոտը: Որոշ ժամանակ անց կպարզվի, որ «փողոցային պայքարի» խոչընդոտը բնակչությունն է և իմպիչմենտի գործընթացը կտեղափոխվի «պայծառ ապագա»:
Գիտե՞ք, շատ դեպքերում խնդրին անհրաժեշտ է նայել «հակառակ» կողմից:
Միգուցե ընդդիմությա՞նն է անհրաժեշտ «իմպիչմենտի» ենթարկել:
Միգուցե Փաշինյան Նիկոլի իշխանազրկումը կայանա, եթե օրվա ընդդիմությունը ռոտա՞ցիայի ենթարկվի:
Միգուցե Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու միակ խոչընդոտը հենց օրվա ընդդիմությու՞նն է:
Իրավապաշտպա Կարեն ՀԵքիմյան