Փաշինյան-Հակոբյան զույգի ապահարզանը շոկ է եղել ՔՊ-ականների համար. ԶԼՄ

Փաշինյան-Հակոբյան զույգի ապահարզանը, NEWS.am-ի տեղեկություններով, շոկ է եղել ՔՊ-ականների համար։ Անգամ նրանց նեղ շրջապատը տեղյակ չի եղել սպասվող ամուսնալուծության մասին։ Բոլորի պես ՔՊ-ականներն էլ վաղ առավոտյան Աննա Հակոբյանի տեսանյութից են տեղեկացել եղելությանը։

Ի դեպ, ուշագրավ է, որ Հակոբյանը տեսանյութը նկարահանել է փետրվարի 25-ին, սակայն հրապարակել միայն դրանից 2 օր անց։ Ավելին, դեռևս 10 օր առաջ Հակոբյանի գրառումը, որտեղ նա նշել էր, թե ավարտվել է իրենց քաղաքացիական ամուսնությունը, նույնիսկ թիմում չեն ընկալել որպես ամուսնալուծության փաստ։

Շատերը, այդ թվում ՔՊ-ականները, դա ընկալել են որպես ամուսնության օրինական գրանցման լուր։ Իսկ իշխանական զույգը, մեր տեղեկություններով, այս ընթացքում ոչ մի ակնարկ անգամ չի արել թիմակիցներին հակառակը համոզելու համար։

Հետաքրքիր է, որ թիմակիցներից ոմանք կարծում են, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նորից կմիավորվեն։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։