Պարտվելուց հետո պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ. Հրանտ Թոխատյան

Ինքնասիրության ու ինքնահարգանքի արդյունք է, որովհետև, պարտվելով՝ դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ: Հնարավոր է ժողովուրդը նորից ընտրի քեզ, բայց մնալուց առաջին հերթին դու՝ ինքդ քեզ ես խաբում, հետո՝ խաբում ես քո ժողովրդին: Այս մասին՝ Mediahub-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը՝ խոսելով 2020 թվականից հետո Արցախի կորստի ու պարտության մասին:

«Ժողովուրդ ջան, հասկանում ենք ծանր է՝ եկեք թևերներս կշտենք՝ երկիր կառուցենք: 90-ականներին մի պահ կար՝ մութ ու ցուրտ տարիներին, պատերազմ էր՝ ամենակարևորը բայց ժողովուրդը, ատամները կրճտացնելով, չէր լքում հայրենիքը, պահում էր երկիրը: Ճիշտ ,է ոչ բոլորն էին գնում ռազմաճակատ, որովհետև ոչ բոլորը գիտեին կրակել: Բայց այստեղ՝ Հայաստանում, ամեն ինչ անում էին, որպեսզի Արցախը հաղթի ու լինի: Կար հավատ, որն այսօր չկա»,- նշել է նա:

Թոխատյանի դիտարկմամբ՝ ով գալիս էր իշխանության , եթե անգամ ինքը սիրել է իր հողն ու ջուրը, ընտանիքը՝ հետո սկսեց չսիրել: Փոխարինեց սերը՝ դեպի հայրենիքը, դեպի իշխանությունը: «Այ դա հաղթեց»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։