Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. Ինչ է այն նախատեսում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ սա պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները ՀՀ–ում գիտության, տնտեսության, քաղծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:

Նախագծի ընդունմամբ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կձևավորվի, որի միջոցով տարկետում կտրամադրվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ոլորտում և վայրում աշխատելու համար:

Մասնավորապես սույն օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու է, որ նշված հիմքով պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիներ որպես պարտավորություն են ունենալու Հայաստան վերադառնալու և նախատեսվող կարգով աշխատելու։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։