ՀՀ Կառավարությունն այսօր հաստատեց զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշումը, որն ընդգրկված էր չզեկուցվող նախագծերի թվում։
Համաձայն փոփոխության նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:
Նախագծում հղում է կատարվում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որով նախատեսված է եղել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:




