Պարոն Փաշինյան, կաթողիկոսի զավակն է մեզ ավելի վնաս տալի՞ս, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը. լրագրողի հարցը՝ Փաշինյանին

«Արդեն 7 ամիս է՝ Կաթողիկոսին հանելու հարցը պահում եք օրակարգում․․․ Տպավորություն է, որ եթե ձեզ ենթարկվող, հավատարիմ կաթողիկոս լինի, Հայաստանի բոլոր հացեը լուծվելու են․․․ Ենթադրենք Կաթողիկոսն իսկապես զավակ ունի․․․ Ինչո՞վ է այդ փաստը վնասում․․․ Նրա զավակ ունենա՞լն է մեծ մեղք, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը»,- լրագրողներից մեկն այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշիյանին այս հարցն ուղղեց։
Ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Ես ակնկալիք չունեմ, որ ՀԱԵ-ն ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ակնկալիք ունեմ, որ ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, դա է այն օրակարգը, որին ես հետապնդում եմ՝ որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ հետևորդ։
Վնաս է տալիս այն, որ որոշ մարդկանց խոցելիությունները ռիսկեր են, օրինակ, օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել, այդ ռիսկերը առնչվում են պետական անվտանգության հետ և պետությունը պետք է դրանց նկատմամբ շատ ուշադիր լինի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։