Search
Close this search box.

«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության

Շարունակելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ թռիչքի տոմսի թեման, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ինչի՞ պետք է բիզնես դասով գնար, էդ ո՞վ է ասել, որ 30 տոկոս աղքատություն ունեցող պետությունում քաղաքապետը պետք է բիզնես դասով գնա: Ո՞վ է ասել, որ քաղաքապետը պետք է 85 հազար դոլարանոց «Մերսեդես» քշի: 2018-ին Նիկոլ Փաշինյանն էդ էր ասո՞ւմ, որ գալիս էր իշխանության: Պարո՛ն Փաշինյան, 2018-ին էդ է՞իք ասում: Ես որ եկել, ձեր կողքը կանգնել եմ, դրա համար չեմ կանգնել»: