Հունահռոմիական ոճի ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը ¼ եզրափակիչում է։
Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմիական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակիչում նա 3։2 հաշվով հաղթեց Էկվադորի ներկայացուցիչ Անդրե Մոնտանո Արոյոյին։
1/4 եզրափակիչում հայ մարզիկը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլայի հետ։
Հիշեցնենք` այսօր` օգոստոսի 7–ին, մեր ըմբիշներից երկուսը մրցագորգ դուրս կգան արդեն մեդալների համար։ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարի օլիմպիական ոսկու, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը` բրոնզի համար։