Պարգևավճարը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Պարգևավճարների բաժանման հետ կապված կա համապատասխան կարգ, ըստ կարգի, ըստ կատարողականի են բաժանվել պարգևավճարները, հետևաբար, այդ ամենն իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ կոռուպցիոն հոդվածի որևէ հատկանիշ ես, որպես իրավաբան, չեմ տեսնում»,- ասաց նա։
Կոմիտեում պարգևավճարներ եղել են, առաջիկայում հայտարարագրում մանրամասն նշված կլինի, թե ինչքան են պարգևավճար ստացել։




