«Պարգևավճար ստացողները թող գան և մաքրեն». Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պ. Գալջյա՛ն, ժողովուրդը ձեր ստրուկը չի, համ թալանեք, համ ասեք՝ արի ձյուն մաքրի։
Մի ջահել ճամարտակող երիտասարդ, ում կյանքի առաջին աշխատանքը ՔՊ դառնալն է եղել, ժողովրդին կոչ է անում, որ փողոցի ձյունը մաքրեն ու իրենց «փոքրիկ» ներդրումը անեն.
Ինչպես կասեր «դասականը», տղա՛ ջան, երիտասարդ, էդ ժողովուրդը ոչ թե իրենց լուման է ներդրել, այլև՝ իրենց 1000 ավոր դրամներն է դրել այդ ձյան մաքրման համար, որ դուք մաքրեք (հարկեր տուրքեր…):
Այնքան եք հարկերը, թալանի վերածելով, բարձրացրել, որ ժողովրդին այլ բան չի մնում, քան հեռացնել ձեզ իշխանությունից, որում այդպես էլ չկարողացաք կառավարել։
Ժողովուրդը ձեր ստրուկը չի, համ թալանեք, համ ասեք՝ արի ձյուն մաքրի։
Պարգևավճար ստացողները թող գան և մաքրեն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։