Պարեկներ են ձերբակալվել՝ գողության կասկածանքով

168.am-ի տեղեկություններով` պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության հերթական դեպքն է արձանագրվել, այս անգամ` Շիրակի մարզում։

Պարեկները այս պահին Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում են, մասնակցում են քննչական գործողությունների։

Քննչական կոմիտեից տեղեկությունը հաստատել են. կան ձերբակալված անձինք, այս պահին կատարվում են վարութային գործողություններ։

Ըստ տեղեկությունների` գողության մեջ կասկածվող պարեկները` Գոռ և Հուսիկ անուններով, մարզում հայտնի են որպես մարդկանց վրա ապօրինի ակտեր գրողներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։