Քիչ առաջ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումներ են գործադրվում։ Այս անգամ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել։
Պարեկային ծառայության աշխատակիցները նշել են, թե մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին՝ պահանջելով այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։