Փարաքարը նոր համայնքապետ ունի

Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար:

Հիշեցնենք` Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի նոր ղեկավար է ընտրում։ Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։

Նշենք, որ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ավագանին իր կազմից պետք է համայնքապետ ընտրի: Վալոդյա Գրիգորյանն ընտրվել էր «Միասնություն» դաշինքի կողմից և քանի որ ավագանիում մեծամասնություն է կազմում հենց «Միասնություն» դաշինքը, ապա հենց այս խմբակցության առաջարկած թեկնածուն էլ ունի ամենամեծ հնարավորությունը դառնալու համայնքապետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։