Պապիկյանը՝ առաջիկայում սպասվող զորակոչերի մասին

Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ հունվարի մեկից հետո, մենք, հնարավորություն ենք ունենալու ևս երեք զորակոչ՝ այսինքն՝ ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը՝ առաջիկա և հաջորդ ամառային զորակոչը՝ «Պաշտպան հայրենյանցի» համար՝ որպես հավելյալ ավելացման հնարավորություն: Այս մասին Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը։

Պապիկյանը ընդգծել է, որ մոտավոր հաշվարկներով՝ անձնակազմի համալրումը կաճի այն փուլում, երբ հունվարին զորակոչվածները կզորացրվեն։ Նա նշել է, որ նվազագույն ցուցանիշը՝ 4 229-ը, կգերազանցվի, քանի որ մարդկային ռեսուրսի ավելացման հնարավորությունները զգալիորեն մեծացել են։

Նախարարը վերահաստատել է, որ զորակոչի ճշգրիտ թվերը և զինված ուժերի ընդհանուր կազմը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։ Միաժամանակ տեղեկացրել է, որ «Պաշտպան հայրենյանց» ծրագրից բացի՝ 2025 թվականի տվյալներով 1 000-ից ավելի պայմանագիր ունի ուժի մեջ։

Պապիկյանի գնահատմամբ՝ վերջին տարիների բարեփոխումները զգալիորեն բարձրացրել են ծառայության գրավչությունը, ինչն էլ նպաստում է համալրման թվերի աճին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։