ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Սիրելի հայրենակիցներ, քանի որ շատերիցդ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում, թե ի՞նչու այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուզում եմ պարզաբանել։ Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:




