Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածը Հրանտ Մարգարյանի որդին է

NEWS.am–ի տեղեկություններով, Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանի որդին է։

Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ է կատարել եւ ներկայումս գտնվում է հիվանդանոցում։

Ըստ Գագիկ Շամշյանի զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։

Արմլուրի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում է: Նրա վիճակը շատ ծանր է, Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։