Պակիստանը մտադիր չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների: Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Ղասիմ Մոհիուդդինը:
Նա հիշեցրել է, որ Պակիստանն մինչև օրս չի ճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:
Ըստ նրա՝ «փոփոխությունները հնարավոր են միայն Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո»: