Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։

«Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա:

Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵՏԱՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ««Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։

«Պակիստանը իսկապես պլանավորում է անել դա, և, որպես պատասխան քայլ, ստանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կոնսենսուս»,- իր զրուցակցին մեջբերել է ռուսական գործակալությունը։ Գործակալության մեկ այլ դիվանագիտական աղբյուր էլ նշել է, որ այդ գործընթացները կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը այդ գործընթացների համար խոչընդոտներ չի թողել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։