Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հուշենք Երևանի քաղաքապետին, որ հոկտեմբերին օդի որակը ևս «գերազանց» կամ «լավ» է, ոչինչ չի փոխվել՝ աղբավայրը շարունակ այրվում է, չկանոնակարգված շինարարությունը «բոլ, բոլ», 30 հանքերը նույնությամբ աշխատում են, խցանումները մշտական ռեժիմով, ծառերն էլ փողոցներով հնձած։
Նախկինների ժամանակները վաղուց անցյալում են։
Սիրելի երևանցիներ աղբավայրին մոտ տարածքներում փակ պահեք լուսամուտները, խոնավ մաքրում կատարեք, տանը սենյակային բույսեր պահեք՝ քլորոֆիտում, սինգոնիում, սպատիֆիլում, Բենջամինի և Բենեդիկտի ֆիկուսներ։ Դրսում մարզվելուց և հեծանիվ վարելուց զերծ մնացեք, փողոց դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակներ։