«Ուզում եք քաղաքացիներին ձեր առաջնորդի լեզվով ասած՝ սարքել «տուգանքի մատերիալ»», «Չեք կարող ժողովրդին ասել «խորը անասուն», հետո գաք պաշտպանեք նրանց». թեժ քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է տուգանել տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիներին, թեժ քննարկումներով է ընթանում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ ակնհայտ է՝ իշխանությունը մանիպուլացրել է հերթական անգամ իր խոստացածը, ոչ միայն դրժել է իր խոստումը, իրականացնում է ուղիղ հակառակ բաներ, հիմա էլ փորձում է հիմնավորել դրանք:

«Ըստ էության, նկարագրել են մի այնպիսի իրավիճակ, որ իրենք ոչինչ չեն անում, օրենքով նախատեսված կարգն են պահում, իսկ այ անպարտաճանաչ քաղաքացիները խաթարում են այս իրավակարգը: Համայնքի բնակիչնե՛ր, ձեզ զրկում են համայնքի կառավարմանն ուղիղ մասնակցելու Սահամանդրությամբ երաշխավորված հնարավորությունից: Հարց տվե՞լ եք՝ ինչու պիտի այս ծառայությունների համար վարչական իրավախախտման հարց առաջանա»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ, օրինակ, հանրային հսկայական ծառայություններ կան՝ ջուր, գազ, հոսանք որոնց համար չվճարելու դեպքում վարչական պատասխանատվություն չկա, այլ դատական կարգով գումարի գանձում է տեղի ունենում: «Էությունը քննարկելու փոխարեն դուք բերել, մեր քաղաքացիներին սարքել եք ձեր առաջնորդի խոսքով ասած՝ «տուգանքի մատերիալ»»,- եզրափակեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանին ելույթով պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Նախ, որ ասում եք քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և քաղաքացուն եք պաշտպանում, հիշեցնեմ, որ դուք ու ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչ Բագրատ Գալստանյանն այդ քաղաքացիներին անվանում եք «խորը անասուն»: Այդ մարդկանց, երբ անվանում եք «խորը անասուն», չեք կարող գալ ու զբաղվել այդ մարդկանց պաշտպանությամբ, երբ նրանց այդ նույն ավոտբուսների մեջ պատրաստվում էիք հրկիզել, հիմա այդ ավտոբուսներում իրենց չվճարման համար տուգանքի քննադատությամբ չեք կարող զբաղվել»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ ստախոսությունը ընդդիմության ամենամեղմ արատներից է, և որ նրանք տեռորիզմ են պաշտպանում:

«Վարչապետն ասել է՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նկատի ունենալով, որ չպետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որ քաղաքացուն չասենք՝ փողը տուր, խախտի, փողը տուր, խախտի: Այս նախագիծն ասում է, որ այն քաղաքացին, ով չի վճարում, այո՛, նա կարող է տուգանվել: Այս նախագիծը խրախուսում է օրինականությունը:

Այսօրվա տրասնպորտային համակարգն ու ռեֆորմները այն խոստման հետևանքն են վարչապետի, որ Երևանում հուսահատության գազելներ չպետք է լինեն, և այսօր Երևանում հուսահատության գազելներ չկան: Իհարկե, դուք ուզում եք Երևանը դարնձել հուսահատության գազել, հետո պայթեցնել, բայց ձեզ մոտ չի ստացվելու»,- նշեց նա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։