Ուժգին երկրաշարժ Թուրքիայում․ շենքեր են փլուզվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենքեր են փլուզվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Սընդըրգը քաղաքի քաղաքապետ Սերքան Սաքը հայտնել է, որ 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 10 շենք։
Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է․ «Փլուզված շենքի փլատակներից փրկվել է այդ պահին ներսում գտնվող 6 անձից 5-ը»։
Մերձակա գյուղերում ժանդարմերիան շարունակում է որոնողափրկարարական աշխատանքները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։