Ուժգին երկրաշարժ, ցնցումները զգացվել են Տավուշի մարզում

Օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով` Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.52⁰ և արևելյան երկայնության 48․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստանի Դաշնություն՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։