Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի Բալիքեսիր նահանգի Սնդըրի շրջանում նոյեմբերի 3-ին գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիրի Սնդըրի շրջանում։ Երկրաշարժը զգացվել է ոչ միայն տեղի բնակչության, այլև Ստամբուլի և հարակից մի շարք քաղաքների բնակիչների կողմից։

Նախնական տվյալներով՝ զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։