Ուժգին երկրաշարժ՝ Տաջիկստանում. ինչ է հայտնի

Տաջիկստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 170 կմ դեպի հարավ։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:

Միևնույն ժամանակ, Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմաախտորոշման կենտրոնի տվյալներով, որը հետևում է Կենտրոնական Ասիայի երկրաշարժերին, մագնիտուդը կազմել է 5,8: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, թույլ ցնցումները մի քանի վայրկյան զգացվել են Դուշանբեի կենտրոնում:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հավելենք, որ տարբեր աղբյուրներ երկրաշարժի ուժգնության հետ կապված տարբեր տվյալներ են ներկայացնել։ Սկզբում հաղորդվում էր 6,4 մագնիտուդի մասին, սակայն հետո այլ տվյալներ է ներկայացվել։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։