Ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում. հայտնի է` օրը, ժամը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ ուժեղ մագնիսական փոթորիկներ են սպասվում կիրակի առավոտյան` Մոսկվայի ժամանակով 3:00-ից մինչև 6:00-ն:

Պլազմայի ամպը նետվել է մարտի 21-ին, M1.2 մակարդակի արևային բռնկման արդյունքում: Թեև իրադարձությունը միջին դասի է, սակայն չափումներն արձանագրել են արտանետման բացառիկ բարձր արագություն և զանգված:

Նշում է, որ 2025 թվականին նման պարամետրեր առաջին անգամ են նկատվում:

Բռնկումը խախտել է խոշոր հրավիժակի՝ սառը պլազմայի խիտ մանրաթելի հավասարակշռությունը, և այն ուղղվել է դեպի Երկիր։