Ուժեղ գործիչը նա է, ով կհասկանար ընթացքը և կընդուներ պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկը՝ փրկելով հազարավոր կյանքեր, ու ազգային արժանապատվությունը. Արման Աբովյանի պատասխանը

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով

Երեկվա օրն ավարտեց սիբեխով, ու սկսվեց «ուժեղի և թույլի» մասին սիբեխային դատողություններով։ Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին: Համարենք՝ ծրագրային բանավեճը սկսվել է։ Ըստ այդմ. իմ կարծիքով.

1. Ուժեղ գործիչը նա է, ով կհասկանար ընթացքը և կընդուներ պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկը՝ փրկելով հազարավոր կյանքեր, ու ազգային արժանապատվությունը։

2. Ուժեղ ղեկավարը մարդ բռնելու մոլուցքով չի ապրի ու քննիչով չի վախեցնի ուրիշներին։

3. Ուժեղ ղեկավարը կոչ չի անի՝ տնից կասկա, բուշլատ վերցրեք ու գնացեք զոհվեք։

4. Ուժեղ ղեկավարը իր իշխանության օրոք անծայրածիր Եռաբլուր ստեղծելուց հետո, մի ամբողջ սերունդ զոհելուց հետո ինքնամոռաց քեֆերի չի տրվի։

5. Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի։

6. Ուժեղ ղեկավարը կկարևորի իր խոսքի արժեքը ու հանրությանը չի ներկայանա փողոցային բառապաշարով:

Վստահ եմ՝ արածի բեռն է ձեզ տանջում, շատ ծանր բեռը։ Դուք հո գիտեք, թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու:

Վստահաբար, էլի են լինելու պատասխանի առիթներ։ Այնպես որ, մնացածը հետո։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։