Ուխտագնացությունը Հայաստան ներշանչանքի աղբյուր պիտի դառնա հայորդիների համար՝ դժվարին այս ժամանակներում առավել զորանալու իրենց հայրենանվիրումի և եկեղեցասիրության մեջ. Վեհափառ

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի։

Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ կարևորելով նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն իբրև սիրո և հավատարմության դրսևորում Սուրբ Էջմիածնի նկատմամբ:

Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ուխտագնացությունը Հայաստան ներշանչանքի աղբյուր պիտի դառնա հայորդիների համար՝ դժվարին այս ժամանակներում առավել զորանալու իրենց հայրենանվիրումի և եկեղեցասիրության մեջ։

Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց ուխտավորներին ամենայն ջանք ի գործ դնել իրենց համայնքի պայծառության, զավակների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի շենացման համար։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։