Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժամի ընթացքում կպչուն ժապավեն է կպցրել աշակերտների բերաններին: Հայտնում է Aravot.am-ը
Նա դասաժամի ընթացքում այսպես կոչված լռության խաղ էր կազմակերպել աշակետնների հետ, որի ժամանակ, որպես խաղի բաղկացուցիչ մաս՝ կպչուն ժապավեն էր կպցրել աշակետների բերաններին: Ռ. Ղ.-ն հրավիրվել է բաժին:
Աշակերտներից մեկի ծնողից՝ Գ. Ա.-ից ընդունվել է բանավոր հաղորդում: Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ տեսուչ Գյուլնազարյանը ներկայացրել է զեկուցագիր: Հանգամանքները պարզվում են: Լրացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն: