Ուշքի՛ եկեք. Հայր Ասողիկի անեծքից չեն մաքրվելու . Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կոչ է անում ուշքի գալ, որոշում կայացնել խղճով, խելքով, հավատքով։

«Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ և մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։ Այդ անեծքից չեն մաքրվելու ո՛չ հայատյացության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո՛չ «մոլորյալ» իրագործողները, ո՛չ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի՛ եկեք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։