Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է՝
❗️խուսափե՛ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
❗️եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը
❗️մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ
❗️եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ
❗️մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար
❗️հագնվե՛ք եղանակին համանունչ,
❗️պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
❗️օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ
❗️հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները
❗️հետևե՛ք անձնական հիգիենային։