Ուսանողին դաժան ծեծի և նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են. ՔԿ

Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծեծի և նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են։

Քննչական կոմիտեից Aysor.am-ին ասացին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջով կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք»,-ասացին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ երեկ համացանցով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Հետագայում պարզվեց, որ բռնություն ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներն են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։