Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի հաստատեցին, որ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով երեկ ձերբակալվել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։