Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, և բժիշկների հսկողության տակ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջական վիճակին:
«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,-ասել է նա:
@armlife.lurer Ունենք դրական տեղաշարժ․ Անահիտ Ավանեսյանը փոքրիկի մասին լավ լուր է հայտնում #hayastan #news Armlife.am #lurer





