Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին:

«Ուրախ եմ ուղեկցել ՀՀ վարչապետին՝ Վաշինգտոն այցի ժամանակ: Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա, մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցությունները՝ ուղղված Հայաստան-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում:

Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և ստեղծել նոր հնարավորություններ մեր ժողովրդի համար»,- գրել է արտգործնախարարը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։