Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. ԱՄՆ փոխնախագահ

Նախագահ Թրամփը շատ հստակ է արտահայտվել. Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Ռուսները նշանակալի զիջումների են գնացել նախագահ Թրամփի հետ բանակցություններում՝ այս հակամարտության երեքուկես տարվա ընթացքում առաջին անգամ»,- ավելացրել է նա:

«Մենք լավագույնս ենք աշխատում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ բանակցելու ուղղությամբ՝ փոխզիջում գտնելու և արյունահեղությունը դադարեցնելու համար։ Նախագահ Թրամփը չի փորձում կենտրոնանալ այս ամենի սկսման յուրաքանչյուր մանրուքի վրա։ Նա փորձում է կենտրոնանալ ներկայի մանրուքների վրա՝ որտեղ են կողմերը համաձայն, և ինչպես հիմք ստեղծել նրանց միջև փոխըմբռնման համար»,- նշել է Վենսը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։