Ուկրաինայի ԶՈւ-ն նահանջել է Սևերսկից (Դոնեցկ), որպեսզի պահպանի կյանքեր և մարտունակությունը, հայտնել է Ուկրաինայի ԳՇ-ն:
«Քաղաքը մնում է ուկրաինական զորքերի կրակային վերահսկողության տակ, ծանր մարտերը շարունակվում են: Չնայած զգալի կորուստներին՝ ԶՈւ-ն շարունակում է հարձակողական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:




