Search
Close this search box.

Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ օրինական է. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար

Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ օրինական է եւ համապատասխանում է Կիեւի ինքնապաշտպանության իրավունքին, հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթի հարցազրույցում։

«Ուկրաինան իրեն պաշտպանելու իրավունք ունի։ Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքը չի սահմանափակվում սահմանով»,- ասել է Սթոլտենբերգը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն նախապես տեղեկացված էր Ուկրաինայի պլանների մասին եւ դրանցում որեւէ դեր չի խաղացել։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նաեւ հայտնել է, որ Ուկրաինան վտանգի է ենթարկվում՝ խորանալով ռուսական տարածքում, բայց Կիեւը պետք է որոշի, թե ինչպես վարի իր ռազմական գործողությունը։

«Նախագահ Զելենսկին հստակ հասկացրել է, որ գործողությունն ուղղված է բուֆերային գոտու ստեղծմանը՝ կանխելու համար Ռուսաստանի հետագա հարձակումները,- ասել է նա։- Ինչպես եւ բոլոր ռազմական գործողություններ, սա կապված է ռիսկերի հետ։ Բայց հենց Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես պաշտպանվի»։