Search
Close this search box.

«Ուկրաինայի հաջողություններով ուրախանալիս՝ հիշի՛ր»․ Նաիրի Հոխիկյան

«Երբ ուրախանում եք ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի թվացյալ հաջողություններով,
Մի մոռացեք, որ 2020-ին հենց Ուկրաինան էր ֆոսֆորային զենք տրամադրել Ադրբեջանին, որով բառացիորեն վառում էին հայ զինվորներին։
Մի մոռացեք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարն էր 2020-ի պատերազմի ժամանակ պաշտոնապես աջակցություն հայտնում Ադրբեջանին։
Մի մոռացեք, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում մեծ պաստառներ էին փակցվել’ ի աջակցություն Ադրբեջանի։
Մի մոռացեք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին բազմիցս խոստովանել է, որ իրենք օգնել են Ադրբեջանին և շնորհավորել է Արցախի ամբողջական զավթման համար։
Այսքանից հետո այն հայերը, որոնք ուրախանում են Ուկրաինայի համար, կամ հիմար են, կամ համաձայն են Արցախի հանձնման հետ և թուրքասեր են։
Իհարկե, կլինեն արձագանքներ, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն էր ու մեզ պատշաճ կերպով չի օգնել կամ նույնպես զենք է վաճառել Ադրբեջանին։ Նույնկերպ Բելառուսը Ուկրաինայի չափ կամ գուցե ավելի շատ է օգնել Ադրբեջանին։ Համաձայն եմ, բայց դա չի նվազեցնում Ուկրաինայի իշխանության հանցանքը Հայաստանի նկատմամբ։
Ուստի բարոյականությունը ընտրովի չի լինում։ Կամ բարոյական ես, կամ անբարո։ Եթե Արցախի հարցում Ադրբեջանին օգնելու համար մեղադրում ես Ռուսաստանին կամ Բելառուսին, ապա բարոյական եղիր, նույնը արա նաև Ուկրաինայի առումով։ Իսկ եթե չես անում, ապա անբարոյական ես նաև հայրենիքի ու ազգի հանդեպ»։