Search
Close this search box.

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, պшյթյnւններ են որոտացել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանը հնչել է Կիևում տեղի ժամանակով 07։20-ին (Երևանի ժամանակով՝ 08։20), սակայն երեք րոպե անց օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում։

Ուկրինական «Общественное» հեռուստաալիքը հաղորդել է, որ օդային տագնապի ֆոնին Սումի քաղաքում պայթյուններ են որոտացել։ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության տվյալներով՝ Սումիում ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել ժամեր առաջ․ տագնապի ազդանշանն անդադար հչում է նախօրեից՝ ժամը 21։36-ից (Երևանի ժամանակով՝ 22։36)։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։