Ուկրաինան ու Սիրիան նորից հուշում են, որ Ռուսաստանի հետ լինելն այլնտրանք չունի. Հայկ Ղազարյան

Ուկրաինան ու Սիրիան մեզ ևս մեկ անգամ հուշում են, որ Ռուսաստանի հետ լինելն ու հայ֊ռուսական համագործակցության կապերի խորացումն այլնտրանք չունեն…
Իսկ այլնտրանքը Հայաստանի սիրիաացումը, թուրանական պետության ստեղծումը և Հայաստանին այս տարածքից դուրս մղումն ու նրա կործանումը կարող է լինել։ Չի բացառվում, որ մի օր էլ ադրբեջանաթուրքական զիված միավորներ մտնեն Հայաստան <<Ժողովրդավարության նվաճումները>> փրկելու պատրվակով։ Ուկրաինայում ու Սիրիայում ծավալվող գործընթացներն էլ շատ լավ առիթ են հայ ժողովրդի թրքամետ և գլոբալիստական արևմտամետ հատվածի համար հերթական անգամ բացահայտելու Թորքիայի ու գլոբալիստական Արևմուտքի կեղծավոր ու հրեշավոր էությունը։ Իսկ Ուկրաինան մի հարթակ է, որտեղ բախվում են ոչ թե Արևմուտքի ու Արևելքի արժեհամակարգերը, ոչ թե ռուս ու ուկրայնացի ժողովուրդները, այլ ծավալվում է պայքար սատանայական, գլոբալիստական չարիքի և Աստվածային, ավանդապաշտ Արևելքի մարդասիրական արժեքների, ձևի և բովանդակության, բարոյականության և այլասերման, ազգային արժեքների, ազգային ինքնության, ազատության, ինքնիշխանության և ապազգայինի, ազգային արժանապատվության, ազգերի իրավահավասարության և նվաստացման, շահագործման, գաղութացման ու ստրկացման, միաբևեռ և բազմաբևեռ աշխարհակարգերի միջև։

Արևմուտքի ժողովուրդներն էլ իրենք են իսկ դարձել գլոբալացման այլասերման զոհը, նրանց ազգային պետություններն ու արժեքները նույնպես վտանգված են։ Ռուսաստանն էլ աշխարհում խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման և երկրների միջև փոխշահավետ համագործակցության հաստատման ու գաղութացման և ահաբեկչության ու ֆաշիզմի դեմ պայքարի երաշխսվորի կարևոր առաքելություն է ստանձնել։ Չլիներ Ռուսաստանը, աշխարհում ավելի շատ կլինեիր պատերազմներ, ազգամիջյան ընդհարումներ, այլասերսւմ,, ստրկացում, գաղթականներ, մարդկանց ու երկրների իրավունքների ոտնահարում, տնավեր, հայրենազրկում, տարածքային կորուստներ ու զոհեր։ Ուկրաինայում էլ Ռուսաստաստանի հաղթանակն էլ մարդկության բարոյական հաղթանակն է` Արևմուտքի գլոբալիստների գերիշխանության դեմ։ Սա նշանակում է, որ կեղծիքը, երկակի ստանտարտները, շանտաժի լեզվով խոսելը, այլասերումը, ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունները, պատերազմների հրահրումը, գաղութացումը, ահաբեկչությունը, գունավոր հեղափոխություններն այլևս չեն սպառնում մարդկությանը, որ աշխարհը այլևս չի ուզում լինել ստրուկը Արևմուտքի գլոբալիստների։

Նշանակում է, որ այլևս կպակասեն ազգերի, ժողովուրդների, հայրենազրկումը, թշվառությունը, տնավերը, զոհերը, ավերածությունները, փախստականները, մարդկանց խոշտանգումները, որի զոհը դարձան նաև Արցախն ու Հայաստանը։

Իսկ Արևմուտքի ժողովուրդները ընդհանուր ոչինչ չունեն գլոբալիստների հետ, նրանք ամենևին էլ մեր թշնամիները չեն, նրանք նույնպես այդ քաղաքականության զոհն են, նրանց ազգային արժեքներն ու ազգային պետությունները նույնպես վտանգված են։ Եվ մենք մեր տեսակն ու այս մի կտոր պատմական հողը պահպանելու համար պետք է նախ եւ առաջ մեր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին ապավինենք եւ նրա հետ գործընկերային նոր, առավել սերտ ու փոխշահավետ հարաբերություններ հաստատենք: Իսկ այսօրվա Թուրքիան, ում ռազմավարական նպատակներից է Հայաստանի ու հայ ժողովրդի ոչնչացումը, շատ անգամ ավելի հզոր է եւ հետեւաբար ավելի վտանգավոր։ Եվ եթե իրատես լինենք ու իրերն իրենց անունով կոչենք, մենք տարածաշրջանում մեր իսկ շնորհիվ այլևս գործոն չենք եւ մեր խելքից՝ այս խղճուկ վիճակում հայտնվելուց հետո ի զորու չենք մեր երկրի ու ժողովրդի համար խաղաղություն, ինքնիշխանություն ու ազատություն երաշխավորել առանց արտաքին աջակցության: Իսկ մենք անհասկանալիորեն մեզանից վանեցինք այս տարածաշրջանում շահեր ունեցող Ռուսաստանին, Իրանին և Չինաստանանին, բարեկամ կարգեցինք մեզ ցեղասպանողներին ու այդ ցեղասպանության պատվիրատուներին` Արևմուտքին։ Մեր ազգային մոլորություններից ու ողբերգություններից մեկն էլ այն է, որ գործընթացներին, երևույթներին ու իրադարձություններին չենք նայում իրատեսի աչքերով, դասեր չենք քաղում պատմությունից, ականջալուր չենք լինում մեր մեծերին, մեր իմաստուններին և միշտ նույն սխալներն ենք կրկնում։ ԱՄն֊ում ու Վրաստանում ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ազգերի, պետությունների համար առաջնայինը ամենևին էլ տնտեսական շահը չէ, այլ ազգային ինքնության, ազգային սովորույթների ու արժեքների պահպանումն է, անվտանգություն է, անկախությունն է, սա մարդկության բողոքն է գլոբալացման դեմ, ազգային արժեքների պղծման դեմ։ Քայլ անելու հերթը հայ ժողովրդինն է…։ Իմաստուն ազգերն էլ սովորում են ուրիշների սխալների վրա։

Վրացիներն էլ հավանաբար հասկացան, որ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավոր նախևառաջ հզոր Ռուսաստանը կարող է լինել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը իրենց երկրի շահերից չի բխում։ Անկախ հայ֊ռուսակա հարաբերություններում այս իշխանությունների` դրսի թելադրանքով ստեղծած առկա ժամանակավոր անհարթություններին ու խնդիրներին հայ֊ռուսական փոխշահավետ բարեկամությունն էլ այլնտրանք չունեն։

Հայ֊ռուսական ռազմավարական հարաբերությունների երաշխիքն էլ Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ ռազմավարական՝ աշխարհա֊քաղաքական, անվտանգային ու տնտեսական շահերը կարող են լինել, հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր, մշակութային, պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը կարող են լինել: Երաշխիքը Ռուսաստանի ռազմական հզորությունը, միջուկային գերտերություն լինելը, Կովկասում Ռուսաստանի ունեցած անկեղծ ազգային֊ պետական շահերը կարող են լինել։
Հայկ Ղազարյան