Ուկրաինան պնդում է` ռուսները հարձակվել են իրենց առաջատար Ռադիոգործարանի վրա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր հինգ շրջանների և բռնակցված Ղրիմի վրայով խոցվել է 32 անօդաչու թռչող սարք։

Առավոտյան Պենզայի բնակիչները հայտնել են պայթյունների մասին։ Մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն գրել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են արդյունաբերական ձեռնարկություններից մեկի վրա։ «Ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, որը ներկայումս մարվում է»,- նշել է նա։

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռադիոգործարանի վրա, որը ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկն է։ Գործարանը «Ռոստեխ» հոլդինգային «Ռոսէլեկտրոնիքս» ընկերության մաս է կազմում։
Վոլգոգրադի մարզի Կոտելնիկովո քաղաքում գիշերային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանի վրայով խոցվել է 11 անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովը գիշերային հարձակումն անվանել է «զանգվածային»։ Նրա խոսքով՝ դրա թիրախը «տրանսպորտային և էներգետիկ օբյեկտներն» էին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։