«Ուկրաինան պատրաստվում է նոր հեռահար հարվածներ հասցնել»․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստվում է «նոր հեռահար հարվածներ» հասցնել: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ զինվորականների և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո։

Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովի հետ քննարկել է հիմնական շրջաններում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Պոկրովսկում, Նովոպավլովսկում, Խարկովի մարզում և Սումիի մարզի սահմանամերձ շրջաններում։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական զորքերն ակտիվորեն պաշտպանվում են։

Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Կիևի գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ ուղղված զենքի մատակարարման և պաշտպանական սարքավորումների համատեղ արտադրության ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ ներկայումս նման զենքի մոտ 40%-ն արտադրվում է Ուկրաինայում։ Այս ցուցանիշը բարձրացնելու ծրագրերի շրջանակներում Զելենսկին ազդարարել է «կարգավորիչ, ֆինանսական և կադրային» փոփոխությունների մասին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։