Ուկրաինան հարվածել է Ղրիմին՝ օգտագործելով առնվազն 9 Storm Shadow հրթիռներ, հայտնում է gazeta.ru-ն:
Բոլոր հրթիռները խփվել են ՌԴ ՀՕՊ համակարգերի կողմից։ Հարվածներն իրականացվել են Օդեսայի և Նիկոլաևի մարզերի դիրքերից։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով գետնի վրա վնասներ չեն գրանցվել, սակայն հրթիռային սպառնալիքը մնում է արդիական։
Տարածաշրջանային ծառայությունները հայտնել են, որ սպառնալիքի պատճառով Կերչի կամրջի վրա երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։