«Ուկրաինան ևս 330 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ կստանա»․ Փենթագոն

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային ռազմական մատակարարումների ևս մեկ փաթեթ՝ 330 միլիոն դոլար արժողությամբ։ Այն ներառում է հրետանու և ՀՕՊ համակարգերի պահեստամասեր և վերանորոգման ծառայություններ։ Այս մասին հայտնել է Փենթագոնը։

Այսպիսով, փաթեթը ներառում է M109 ինքնագնաց հաուբիցների սպասարկման, վերանորոգման և կապիտալ վերանորոգման համար կարևոր հնարավորություններ՝ ընդհանուր առմամբ 150 միլիոն դոլար արժողությամբ, ինչպես նաև Ուկրաինայի ՀՕՊ-ին անհրաժեշտ ծառայություններ՝ 180 միլիոն դոլար արժողությամբ։

Նշվում է, որ համապատասխան ծառայություններն ու սպառազինությունն Ուկրաինային կտրամադրվեն ամերիկյան պաշտպանական ընկերությունների կողմից։

Միևնույն ժամանակ, Փենթագոնը պարզաբանում է, որ խոսքը վերաբերում է վերոնշյալ մասնավոր կապալառուների կողմից «Ուկրաինայի կառավարությանը ռազմական միջոցների հնարավոր վաճառքի հաստատմանը», այլ ոչ թե ԱՄՆ կառավարության կողմից Ուկրաինային ռազմական օգնությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։