Ուկրաինան և Ռուսաստանը պետք է խաղաղության գաղտնի բանակցություն ունենային․ The Washington Post

Ուկրաինան և Ռուսաստանն այս ամիս պետք է իրենց պատվիրակությունները ուղարկեին Կատար՝ խաղաղության գաղտնի բանակցությունների համար, սակայն դրանք խափանվեցին Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։

Նշվում է, որ բանակցություններում ներգրավված ոմանք հույս ունեին, որ դրանք կարող են հանգեցնել ավելի համապարփակ համաձայնության՝ պատերազմի ավարտի համար, ասել են անանուն պաշտոնյաները։

Բանակցությունների մասին տեղեկացված դիվանագետն ասել է, որ ռուս պաշտոնյաները հետաձգել են իրենց հանդիպումը Կատարի պաշտոնյաների հետ Ուկրաինայի՝ արևմտյան Ռուսաստան ներխուժումից հետո: Մոսկվայի պատվիրակությունը դա որակել է որպես «սրացում», — ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Կիևը Դոհային չի զգուշացրել իր անդրսահմանային հարձակման մասին։

Ռուսաստանը «չդադարեցրեց բանակցությունները, նրանք ասացին, որ մեզ ժամանակ տվեք», — ասել է դիվանագետը:

Թեև Ուկրաինան, այնուամենայնիվ, ցանկանում էր իր պատվիրակությանը ուղարկել Դոհա, աղբյուրն ասել է, որ Կատարը մերժել է, քանի որ միակողմանի հանդիպումը շահավետ չի համարում:

The Washington Post-ի հարցերին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ Դոհայում գագաթնաժողովը հետաձգվել է «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով», սակայն այն տեղի կունենա օգոստոսին տեսա-կոնֆերանսի ձևաչափով։

Կրեմլը չի ​​պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։