Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում են. նրանք պարզաբանումներ են պահանջում համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությունների վերաբերյալ։
Նշենք, որ երեկ համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։
«Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»,–ասվում էր տարածված ձայնագրություններից մեկում։