Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իսակովի պողոտայի հողատարածքի» գործով հերթական նիստը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 20 տարվա վաղեմության մի գործի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Խոսքը Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի մասին է։