Այսօր քաղաքացիները կրկին հավաքվում են Քննչական կոմիտեի դիմաց՝ հաջակցություն ոստիկանների կողմից բռնության ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի: Քաղաքացիները երեկ էլ էին Քննչականի դիմաց՝ պահանջելով պատժել արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին:
Այսօր Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մինչև հիմա չի պարզվել Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգման ենթարկած ոստիկանների ինքնությունը:
Հիշեցնենք՝ օրերս բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, այնուհետև նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ:
Տիգրանի հավաստմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ: