ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր։ Նրանց ուղեկցում են կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ այսօր առավոտից Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված այս հատվածում, ոստիկաններ կան նաեւ ծառերի տակ։
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը: